88-ի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվող գյուղում քանդվել էր նաև կարի ֆաբրիկան:
Օրեր անց, երբ բնակիչները որոշակի չափով սթափվել և հարմարվել էին նոր իրավիճակին, սկսել էին ֆաբրիկայից թռցնել, տուն տանել՝ ով ինչ կարող էր:
Ամեն մեկը կարող էր տանել ըստ իր ունեցած կարգավիճակի՝ պահեստներում եղած կտորներից, պատրաստի արտադրանքից, կարի մեքենաներից սկսած, մինչև կիսակարել մնացած հագուստը, թել ու կոճակը:
Որոշ ժամանակ անց, ՀԽՍՀ Կենտկոմի հանձնարարականով, հանձնաժողով է գնում գյուղ՝ ուսումնասիրելու, մեղավորներին հայտնաբերելու և պատժելու համար:
Ինչպես ավանդույթն էր ենթադրում, սկսում են մանր գողերից: Գյուղացիներից մեկը սրամտում է.
-Է՜, էս ինչ բանի եք: Միանգամից փշալար բերեք, ամբողջ գյուղը փշալարով առանձնացրեք: Հետո նոր կորոշեք՝ ով, ոնց, ինչքան... Թե չէ, խառը ժամանակ ա, մեծ գողերը կփախչեն, թել ու կոճակ թռցնողին կնստացնեք: Նրանցից բռնագրավածով ֆաբրիկա չի վերականգնվի:
Անահիտ Սահակյան
Բաժնի բոլոր նորությունները »19.07.2024
2024 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |